Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա տեղի է ունեցել մահվան ելքով ՃՏՊ

77223453_2868831769817946_6447975143821017088_o

Այսօր ժամը 09:43-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու 65-րդ կմ-ին,

դեպի Հավսաթաղ տանող ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կամրջից ընկել (8-9մ բարձրությունից) Թարթառ գետը:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Շահումյանի ՇԱԻ բաժնի ՀՓՋ փրկարարները, շտապ օգնության բուժանձնակազմը և ոստիկանության շրջանային բաժնի աշխատակիցներ:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ Մ. Ղ-ն (ծնվ. 1978թ.) և ուղևորներ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Ա. Հ-ն (ծնված 1975թ.-ին) և Մարտակերտի շրջանի Վանք համայնքի բնակիչ Ա. Ա-ն (ծնված 1986թ.-ին) տեղում մահացել են:

Պատահարի մանրամասները ճշտվում են:

Դիտումների քանակը: 4730
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին