«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ. Եվա Թովմասյան

ՀԴ

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումն այսօր գրանցվել է Սահմանադրական դատարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Ըստ Թովմասյանի՝ ժամը 10։40-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Հիշեցնենք՝ այսօր մինչև ժամը 18-ը Սահմանադրական դատարանը կընդունի 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմումներ։

Մինչ այս պահը նման մտադրության մասին հայտնել են ընտրություններին մասնակցած երեք քաղաքական դաշինքներ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականի մասնակցությամբ կազմված «Պատիվ ունեմ»-ը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք»-ը։

Այս ուժերը հայտարարում են, որ գրանցված ընտրախախտումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա։

Դիտումների քանակը: 4271
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին