Հունիսի 19-ին կորոնավիրուսային հիցանդության դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր:
Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։
Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։
Նույն օրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։ Աջակցությունը տեղ է հասել լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) ջանքերով։
Այսօր նաև Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության արդյունքում Երևան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված երկրորդ օդանավը:
Թողնել պատասխան