Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակը մեղմացնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Սիրիայի հայերին Դամասկոսում Հայաստանի դեսպանության միջոցով կփոխանցվի շուրջ 70 000 դոլար: Այդ մասին ասվում է հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունում:
Նվիրաբերված հանգանակության 30 000 դոլարը համամասնաբար կբաշխվ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչին և 42 սպասարկող անձնակազմին:
Բացի այդ հանգանակության 40 000 դոլարի օժանդակությունը տրամադրվելու է կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին:
Հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։
Թողնել պատասխան