«Հայաստան» համահայկական հիմնադրամին աչքի վիրահատության գումարը փոխանցած 87 ամյա տատիկի վիրահատությունը հաջող է անցել

Աշխարուհի Գրիգորյան

Աչքի վիրահատության համար խնայած գումարը 87-ամյա Աշխարուհի Գրիգորյանը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թեև սուր գլխացավերը պայմանավորում է աչքի խնդրով, միևնույնն է՝ չի փոշմանել, Արցախի փրկությունն ու առաջնագծում գտնվող թոռան ողջ-առողջ վերադարձն է նրա գլխավոր ցանկությունը:

Եվ ահա Շենգավիթ Բժշկական Կենտրոնը հուզալի հաղորդագրություն է տարածել իր ֆեյսբուքյան էջից։

«Օրեր առաջ “Շենգավիթ” ԲԿ-ի Աչքի լազերային կորեկցիայի կենտրոն հետազոտության էր եկել 87 ամյա Աշխարուհի Գրիգորյանը: Ճանաչեցի՞ք: Դե իհարկե մենք ևս անմիջապես ճանաչեցինք խիզախ տատիկին, ով պատերազմի օրերին աչքի վիրահատության համար տնտեսած գումարը փոխանցել էր “Հայաստան” համահայկական հիմնադրամին։

Այս լուրը հուզել էր բոլորիս, որովհետև տատիկը դարձել էր վառ և վարակիչ օրինակ բոլորիս համար՝ տնտեսած գումարները փոխանցել ի նպատս խաղաղության և հաղթանակի:
Արմավիրի մարզի Արևիկ գյուղում բնակվող տիկին Աշխարուհին բարության և պարզության կատարյալ մարմնացումն է: Տատիկը հաճելիորոն անակնկալի եկավ, երբ պարզվեց, որ “Շենգավիթ” բժշկական կենտրոնը իր խիզախ ու բարի քայլի դիմաց գեղեցիկ նվեր է մատուցել՝ անվճար վիրահատել աչքերը:
Համալիր հետազոտություններից հետո տատիկի մոտ ախտորոշվեց տարիքային կատարակտ, որի կապակցությամբ մեկ աչքը լիովին կորցրել էր տեսողությունը: Կատարակտի բուժման, լիարժեք տեսողության հիմնական մեթոդը վիրահատական միջամտությամբ պղտորված ոսպնյակի հեռացումն է և փոխարինումը արհեստական ներակնային, թափանցիկ ոսպնյակներով:
Վիրահատությունը իրականացվեց բ․գ․դ․, պրոֆեսոր, “Շենգավիթ” ԲԿ-ի Աչքի լազերային կորեկցիայի կենտրոնի ղեկավար, ԱՆ ակնաբանության ոլորտի խորհրդատու, Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյանի կողմից: Հեռացվեց կատարակտը, տեղադրվեց բարձրակարգ, ամերիկյան արտադրության արհեստական ոսպնյակ։ Վիրահատությունը հաջող անցավ, իսկ երկորդ օրը տատիկի մոտ առկա էր բարձր տեսողություն:
Այժմ տատիկը տանն է, վստահ, որ հաղթելու ենք և հույսով սպասում զինվոր թոռնիկի վերադարձին»,- ասված էր ԲԿ-ի հաղորդագրության մեջ։
Դիտումների քանակը: 4252
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին