Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում մեկնարկվելու է վաղը` հունվարի 27–ին, Մոսկվայում։ Այդ մասին հաղորդում է РБК լրատվական գործակալությունը։
Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։
Աղբյուրի փոխանցմամբ քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։
Փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Այժմ Նախիջևանի հետ Ադրբեջանը ցամաքային ճանապարհ չունի։ Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ։ Հիմա երկրների ցամաքային կապն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Հայաստանը և Իրանը Նախիջևանով երկաթուղով կապելու առաջարկը:
Թողնել պատասխան