Հայաստանի Անկախության հռչակագրից 31 տարի անց

images (1)

Այսօր լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 31-րդ տարին:

«Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է»,– օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՀՀ նախագահը հավելելով, որ «պետք է հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»:

Նշենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։

Ըստ այդմ, խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 տոկոսը քվեարկեց անկախության հռչակման օգտին՝ 95 տոկոս մասնակցության պարագայում։

Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Լիտվան դարձավ առաջին երկիրը, որը 1991 թ. օգոստոսի 14-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Հավելենք նաև, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։

Դիտումների քանակը: 4027
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին