ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օգոստոսի 3-ին հայ ժողովուրդը, Հայաստանի եզդիական համայնքի հետ միասին, հարգում է Իրաքի հյուսիսում 6 տարի առաջ ահաբեկիչների կողմից սպանված եզդիների հիշատակը:
“Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։
Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Արարատ Միրզոյանը։
Թողնել պատասխան