“Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհվածների հիշատակը”- Արարատ Միրզոյան

117236492_3373861689318938_1124404911514694692_o

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օգոստոսի 3-ին հայ ժողովուրդը, Հայաստանի եզդիական համայնքի հետ միասին, հարգում է Իրաքի հյուսիսում 6 տարի առաջ ահաբեկիչների կողմից սպանված եզդիների հիշատակը:

“Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։

Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Արարատ Միրզոյանը։

Դիտումների քանակը: 4863
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին