Այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը:
Խաղի 43-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը բացել է հանդիպման հաշիվը, իսկ 65-րդ րոպեին Վբեյմար Անգուլոն գրավել է էստոնացիների դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0:
Հայաստանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով։
Հայաստանի ազգային ընտրանին առաջին հաղթանակը տոնեց նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ և Ազգերի լիգայում:
Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Վրաստանի հավաքականի հետ: Այդ խաղը նախատեսված է հոկտեմբերի 11-ին:
Թողնել պատասխան