Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը փոխհամաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:
Այդ մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Որոշումն ընդունվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Խաշմանյանի մի շարք հանդիպումների արդյունքներով: ՀՖՖ ղեկավարը շնորհակալություն հայտնեց մարզչին` ծանր իրավիճակում ազգային թիմը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնելու համար և հաջողություն մաղթեց հետագա կարիերայում:
Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Թողնել պատասխան