Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

l-Zv4HZQpGdF

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը փոխհամաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:

Այդ մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Որոշումն ընդունվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Խաշմանյանի մի շարք հանդիպումների արդյունքներով: ՀՖՖ ղեկավարը շնորհակալություն հայտնեց մարզչին`  ծանր իրավիճակում ազգային թիմը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնելու համար և հաջողություն մաղթեց հետագա կարիերայում:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Դիտումների քանակը: 4216
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին