Իլհամ Ալիևի կարծիքով Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերոիթյուններ հաստատելու համար պիտի հրաժարվի տարածքային պահանջներից։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական բանակի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանն ունի միակ ճանապարհը, որ իր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատի` հրաժարվելով տարածքային հավակնություններից, և ընդհանրապես չօգտագործելով Լեռնային Ղարաբաղի արտահայտությունը», — հայտարարել Է Ալիևը:
Նա պնդում է, որ «չկա ոչ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է դա ճանաչի և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ», — ասել է Ալիևը:
Ադրբեջանական կողմը ներկայումս պլանավորում է սահմանների դելիմիտացիայի աշխատանքային խումբ ձևավորի և աշխատանքներ տանի «խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ»։
Թողնել պատասխան