Հայաստանը չպետք է օգտագործի Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը. Ալիև

Նեռ+

Իլհամ Ալիևի կարծիքով Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերոիթյուններ հաստատելու համար պիտի հրաժարվի տարածքային պահանջներից։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական բանակի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանն ունի միակ ճանապարհը, որ իր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատի` հրաժարվելով տարածքային հավակնություններից, և ընդհանրապես չօգտագործելով Լեռնային Ղարաբաղի արտահայտությունը», – հայտարարել Է Ալիևը:

Նա պնդում է, որ «չկա ոչ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն»։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է դա ճանաչի և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ», – ասել է Ալիևը:

Ադրբեջանական կողմը ներկայումս պլանավորում է սահմանների դելիմիտացիայի աշխատանքային խումբ ձևավորի և աշխատանքներ տանի «խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ»։

Դիտումների քանակը: 4513
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին