Շուշիի գրավման ժամանակ չի կիրառվել ո՛չ հրետանի, ո՛չ անօթաչուներ. Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Շուշիին:

Նրա պնդմամբ Իլհամ Ալիևը կարգադրել էր, որ գործողության պլանավորման ու իրականացման ժամանակ հաշվի առնվի այն հանգամանքը, որ իբր Շուշին «ադրբեջանական մշակույթի կենտրոն է», այդ պատճառով ադրբեջանական բանակը չէր կարող այնտեղ հրետանի կիրառել:

«Դա բարդացնում էր գործողության անցկացումը: Բացի այդ, եղանակն ամպամած էր»,- ասել է Հասանովը՝ հավելելով, որ եղանակն ամպամած էր,  այդ իսկ պատճառով Շուշիի գործողության ժամանակ նրանք չեն ունեցել անօդաչուներ կիրառելու հնարավորություն, ինչը նույնպես դժվարություններ էր ստեղծում հետախուզության անցկացման համար, իսկ հրետանին կիրառվել է Շուշի քաղաքի շուրջը և նրա խոսքերով քաղաքին ու պատմական օբյեկտներին այդ օրերին «հրետանային հարվածներ չեն հասցվել»:

Նա նշել է, որ «ինժեներական զորքերը կարճ ժամանակում ճանապարհ են կառուցել», «ինչը շոկ էր հայերի համար»:

«Նրանք սպասում էին մեր հարձակումը Շուշիի վրա այլ ուղղությամբ և կենտրոնացրել էին իրենց ուժերն այլ վայրում»,- ասել է Հասանովը:

Հիշեցնենք, որ նույն հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի ԶՈՒ-ն:

«Քաղաքացիական տեսանկյունից՝ պատերազմը Զինված ուժերի համար ինքնատիպ քննություն է: Մենք անցանք այդ փորձությունը, բայց թուրքական զինված ուժերը մեզ պատրաստեցին դրան: Խոսելով անցած տարի ռազմական համագործակցության մասին՝ պարոն նախագահն ասել է, որ միայն 2019 թվականին անցկացվել է 13 լայնամասշտաբ համատեղ զորավարժություն: Այս զորավարժություններն անցկացվել են այն պատճառով, որ Թուրքիայի զինված ուժերի սպաները մեր սպաներին օգնեն բարձրացնել իրենց մարտական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի»,- ասել է Հասանովը:

Դիտումների քանակը: 5131
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին