Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում. Լավրով

Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) որոշակի կոնսենսուս է ձևավորվել Բելառուսի` որպես լիիրավ անդամ դառնալու հարցում։ Այդ մասին այսօր ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության կողմից հնչեցված Մինսկի ՇՀԿ լիարժեք անդամի կարգավիճակ ստանալու հեռանկարների մասին հարցին Լավրովը նշել է.

«Ինչ վերաբերում է Բելառուսին, ընդգծում եմ, կա կոնսենսուս այդ երկրի լիիրավ անդամակցության [ՇՀԿ-ին] հարցում»։

Բացի այդ Լավրովը հիշեցրել է նաև, որ անցյալ տարի Իրանը ստացել է «պաշտոնական թեկնածուի կարգավիճակ» ՇՀԿ-ում, և նրա լիարժեք անդամակցության գործընթացն արդեն սկսվել է։

«Դեռևս կան մի շարք հավակնորդներ դիտորդի կարգավիճակի, երկխոսության գործընկերների կարգավիճակի համար»,- հավելել է Լավրովը` մատնանշելով Հայաստանին, Ադրբեջանին և ասիական ու արաբական մի շարք երկրներին։

«Համապատասխան փաստաթղթերը լրացուցիչ կընդունվեն [ՇՀԿ գագաթնաժողովում] Սամարղանդում։ Դեռևս կան մի շարք հավակնորդներ դիտորդի կարգավիճակի, երկխոսության գործընկերների կարգավիճակի համար։ Նման հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք արաբական երկրներ, Հայաստանը, Ադրբեջանը, ասիական մի շարք երկրներ։ Մինչ գագաթնաժողովը կշարունակվեն խորհրդակցությունները արտաքին քաղաքականության գերատեսչությունների մակարդակով։ Համոզված եմ, որ մենք կկարողանանք համապատասխան առաջարկություններ զեկուցել պետությունների ղեկավարներին», — ասել է նա։

ՇՀԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-ին և 16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Բելառուսը ՇՀԿ-ում դիտորդ երկիր է։ Հանրապետությունը կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։

Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներն են՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան։

Դիտումների քանակը: 4276
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին