ԱՀ ՊԲ հերքում է զինծառայողի զոհվելու լուրը

ԱՀ ՊԲ հերքում է այն տեղեկությունը, որ Տոնաշենի ուղղությամբ (Եղնիկներ) զոհ ունենք։ Այդ մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը, թե հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող է զոհվել` չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

«Քիչ առաջ եմ խոսել Եղնիկներ, մի քանի կրակոց է եղել ընդամենը հրաձգային զենքերից, իսկ ժամը 19:15-ի դրությամբ մենք զոհ չունենք»,- լուրերի կապակցությամբ գրում է Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը։

Դիտումների քանակը: 4049
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին