Հայաստանը և Չինաստանը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր

Մայիսի 26-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության  և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես.

  • «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը:
  • «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը:
  • «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը:

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ մեծ տեղ հատկացնելով երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանում բավական տպավորված են Չինաստանի զարգացման և արդիականացման տեմպերով: Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը ևս զարկ է տվել բարեփոխումների լայն օրակարգի՝ խթանելու տնտեսության և ինստիտուտների զարգացումը և արդիականացումը՝ ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության հիման վրա:

Դիտումների քանակը: 4417
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին