Հայաստանը հաղթեց Իռլանդիային Ազգերի լիգայի խաղում

ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկությունն սկսեց հաղթանակով։ «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկած առաջին խաղակեսին իռլանդացիներն առավել վստահ խաղ էին վարում, սակայն այն ավարտվեց 0։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը, բայց մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։ Խաղի 74-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց իռլանդացիների դարպասը՝ հաղթանակ պարգևելով հայկական հավաքականին։ Այսպիսով, հայկական հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը հունիսի 8-ին է Շոտլանդիայի հավաքականի դեմ։

Դիտումների քանակը: 4060
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին