«ԼՂՀ»-ի համար Ադրբեջանում արգելափակել են ՌԻԱ Նովոստի կայքը

ria_novosti

Պաշտոնական Բաքուն մեղադրել է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը «ԼՂՀ պետնախարար» արտահայտությունը տարածելու համար։ Այդ մասին հայտարարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՌԻԱ Նովստիի հարցին, թե ինչու են տեղական իշխանություններն արգելափակել ria .ru կայքն Ադրբեջանում։

«Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ զրպարտչական բնույթ և անջատողական միտումներ քարոզող տեղեկատվության տարածումը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։

Ադրբեջանական մամուլը մատնանշում է նաև Սպուտնիկ Ադրբեջան կայքը, որն ըստ նրանց սերտորեն համագործակցում է ՌԻԱ Նովոստիի հետ։

«ԼՂՀ»-ի համար Ադրբեջանում արգելափակել են ՌԻԱ Նովոստի կայքը

Դիտումների քանակը: 4088
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “«ԼՂՀ»-ի համար Ադրբեջանում արգելափակել են ՌԻԱ Նովոստի կայքը”-ին

  1. 1

    Independent Armenian Republic of Artsakh forever…
    ❤❤❤❤❤🤍
    💙💙💙💙🤍💙
    🧡🧡🧡🧡🧡🤍

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին