Հայաստանը Ադրբեջանում ռասայական խտրականության հարցով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Այդ մասին թվիթերյամ միկրոբլոգից հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«2023-ի հունվարի 23-ին Հայաստանը դիմել է միջազգային դատարան Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման գործով` մանրամասն ներկայացնելով Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները»,– գրել է Կիրակոսյանը։
Թողնել պատասխան