Այսօր` ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով ժամանել է Արցախ։ Այդ մասին տեղեկությունը հայտնել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ», – ասված է հաղորդագրության մեջ:
Օրակարգում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են:
Թողնել պատասխան