Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 14-ին ադրբեջանական կողմն ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքներ իրականացնող խմբին է փոխանցել ևս մեկ աճյուն։
Նախնական տվյալներով փոխանցումը տեղի է ունեցել Արցախի Մարտունու շրջանում` նշումով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ապրիլի 14-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1542 աճյուն:
Հիշեցնենք, որ երեկ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել էին ևս 2 աճյուն:
Թողնել պատասխան