Հայկական կողմին փոխանցված մասունքները կենթարկվեն փորձաքննությունների

Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների կենթարկվեն անձանց ինքնությունը պարզելու համար։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ՝ նշելով, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ են։

«2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշում է աղբյուրը։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։

Դիտումների քանակը: 3799
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին