Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Դիտումների քանակը: 3959
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին