Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառվել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։
Աղբյուրը նշում է, որ հայկական կողմից վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
«Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությու
Թողնել պատասխան