Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 16:00-ի սահմաններում կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,– հավելել են ռազմական գերատեսչությունից:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ Տեղ համայնքում տեղակայված հայկական ուժերը «հրաձգային զենքից ակտիվորեն գնդակոծել են Լաչինի [Բերձոր] ուղղությամբ գտնվող հանդիպակաց ադրբեջանական դիրքերը»։

Դիտումների քանակը: 3921
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին