Հայկական կողմը չի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ քիչ առաջ էլ ՀՀ ՊՆ-ն է հերքել Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը, որով վերջիններս հայտնում էին, թե իբր ադրբեջանական ԶՈւ դիրքերը գնդակոծվել են հայկական կողմից։

Դիտումների քանակը: 3982
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին