Հայկական ռազմարդյունաբերական ընկերություններնը պատերազմական այս օրերին աշխատում են ուժերի գերլարումով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածվող այն հարցերին, թե ինչ վիճակում է հիմա երկրի ռազմարդյունաբերությունը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։
Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։»
Հակոբ Արշակյանը նշել է, որ առավել մանրամասն տեղեկություններ չի կարող հաղորդել։ Նախարարի խոսքով՝ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ արվում է մի քանի անգամ ավելին, քան ծրագրված էր, որպեսզի օր առաջ զինտեխնիկան հասանելի դառնա զինված ուժերի համար։
Թողնել պատասխան