Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ԱՄՆ Սենատում արգելափակված է

75356800_552355825565517_8295560295196131328_n

“ԱՄՆ Սենատի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեմը (Lindsey Graham) հայտարարեց, որ արգելափակում է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ԱՄՆ Սենատում Էրդողանի հետ հանդիպումից հետո:

Տարօրինակ է, որ սենատորը ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը չեղարկելու որոշումը պատճառաբանել է, թե դա արվում է հանուն ապագայի:
Հանուն ապագայի պետք է ճանաչել անցյալի հանցագործությունները, այլ ոչ թե արգելանք դնել դրանց դատապարտման վրա:

Առևտուրը շարունակվում է և հերթական անգամ մեր ազգային շահերի հաշվին”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի  13-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Սպիտակ Տան մոտի պուրակում բոխոքի ակցիա էին կազմակերպել սիրիացիները, հույները, քրդերը և հայերը, սակայն նրանց միացան նաև որոշ կոնդրեսականներ, ովքեր նուընպես դեմ էին Էրդողանի այցին ԱՄՆ։ Ամբոխը վանկարկում էր․ “Էրդողան ահաբեկիչ” և պահանջում թուրքական ԶՈՒ-ը Սիրիայի տարածքից հանել։

Դիտումների քանակը: 4881
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին