«Հայրենիքն այս իրավիճակից փրկելու համար» բողոքի ակցիաներ Երևանում

Արա Զոհրաբյան

Նոյեմբերի 22-ի վաղ առավոտից Երևանի մի շարք գլխավոր փողոցներ 44 րոպե փակ էր։ Որոշ կուսակցություններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիաներ են իրականացնում` ժողովրդին արթնացնելու, փողոց դուրս բերելու և հայրենիքն այս իրավիճակից փրկելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետ Փաշինյանին են ներկայացրել մի շարք պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են շարունակել և առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն իր խմբով բողոքի ակցիա է իրականացնում Արշակունյաց պողոտայում։

Միասնիկյան պողոտան փակել էին ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի և «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ։

Լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը` իր կողմնակիցների հետ ևս բողոքի ակցիա է իրականացնում Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա։

«5165» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը ևս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ժամը 14։00–ին սկսում են իրենց պահանջ–հավաքը։

Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնեցրել են երթևեկությունը ու բարձրախոսներով հայտարարելով, որ այսօր ժամը 17։00-ին ակցիա է նախատեսված նաև Հանրապետության հրապարակում:

Տեղ հասած ոստիկանները փորձել են ուժ կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ` փորձելով բացել ճանապարհը։


 

Դիտումների քանակը: 4108
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին