ՀՀ դիրքերից մեկում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով»,– նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նաև նշում է, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Թողնել պատասխան