Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջից հայտնում է Բաքվից հայրենիք վերադարձող զինվորականների անունները։
«Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք.
Սարգիս Աբրահամյան Արթուրի
Արման Խաչատրյան Վաչագանի
Վահե Աղաջանյան Սասունի
Սուրեն Խաչատրյան Լյովայի
Արամ Ավետյան Արտյոմի»,- գրում է խոսնակը։
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ վերադարձած գերիները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Թողնել պատասխան