ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է պաշտոնական Բաքվի տարածած ապատեղեկատվություններին

Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար: ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով արդեն տևական ժամանակ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը` Արցախի պաշտպանության բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ այս գործելաոճն Ադրբեջանի համար արդեն ավանդական է դարձել` ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին։

Միաժամանակ, ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի հրադադարի խախտումներ միայն ադրբեջանական կողմից:
«Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը»,– շեշտվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարում է, որ ՀՀ–ն վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահ են, որ այս օղակը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Արտաքին գերատեսչությունից պնդում են` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի։

Արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել գործընթացին:

Դիտումների քանակը: 3754
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին