Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ համագործակցության մասին փորձագիտական մակարդակով համաձայնագրի նախագիծ են համաձայնեցրել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԽ մամուլի ծառայությանը։
Համաձայն աղբյուրի տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ միջգերատեսչական խորհրդակցությունների ընթացքում կարծիքների առարկայական փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմանի ձևաչափում տեղեկատվական ոլորտում անվտանգության ապահովման ուղղությամբ հայ–ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ։
«Փորձագիտական մակարդակով տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում տեղեկատվական անվտանգության մասին երկկողմանի միջկառավարական նախագծի համաձայնագիր է ստորագրվել», – նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը հաստատել են ԱՊՀ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակում այդ ուղղությամբ տարվող ջանքերն ընդլայնելու կարևորությունը։
Թողնել պատասխան