Այսօր Ստեփանակերտ — Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ըստ ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության նախնական տվյալների ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային։
«ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 35-ամյա Ն.Հ. ստացել է ճակատի, վերին հունքային շրջանի սալջարդ պատռված վերքով, աջից 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կողերի փակ կոտրվածքով և մարմնի բազմաթիվ սալջարդ վնասվածքներ։
Թողնել պատասխան