Ինչի՞ դիմաց է վճարվելու Ղարաբաղ Տելեկոմին

ՂՏ

Մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը: Այդ մասին հայտնում է ՂՏ ընկերության մամուլի ծառայությունը։

«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունն առաջարկելով նոր «Միքս» հետվճարային և կանխավճարային փաթեթները ոչ մի տեղեկություն չի տալիս մարտի 1-ից յուրաքանչյուր միավորի դիմաց ինչքան գումար է գանձվելու և ինչ պայմաններով է մատուցվելու ռոումինգի ծառայությունը։

Հիշեցնենք` 2020 թվականի հոկտեմբերից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կառավարումն իրականացվում է պետության կողմից և մասնակի անվճար էր։ Սակայն պատերազմից հետո ընկերության մատուցած բջջային կապի ծառայությունները գրեթե լրիվությամբ որկազրկվել են, ինչը պատճառ է դարձել, որ բնակչության զգալի մասն անցում է կատարել այլընտրանքային բջջային կապի օպերատորների։

Դիտումների քանակը: 4605
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին