Փետրվարի 10-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փետրվարի 10-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանում հայտնաբերել և տարհանել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 10-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1710 աճյուն:

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դիտումների քանակը: 3851
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին