Երեկ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո մեկնեցին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ անցկացվելու է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանն այս առաջնությանը առաջին անգամ որպես անհատական մարզաձև ներկայանում է 17 հոգանոց պատվիրակությունով։
Տեղեկացնենք, որ թիմում ընդգրկված են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարզիկները։
Թողնել պատասխան