ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցներ շահագործումը

84070732_1035550593496744_9071693669068701696_o

Սպանդանոցների շահագործումը պլանավորող կազմակերպությունները կարող են ֆինանսավորում ստանալ մինչև 8 տարի ժամկետով `11% տոկոսադրույքով, որից 7% -ը` սուբսիդավորվում է Կառավարության կողմից:

Համապատասխան որոշումը փետրվարի 6-ին ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այդպիսի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի իրականացնել երեք տեսակի գործողություններ՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, միս տեղափոխող տրանսպորտային միջոցների ֆինանսավորում և մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:

«Մենք փորձեցինք նաև կազմել կողմնորոշման քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ է առաջիկա 6 ամիսների ընթացքում սպանդանոցների պահանջարկը լինելու: Այսինքն՝ ձեռներեցը կարող է տեսնել, թե սպանդանոց կառուցելով որտեղ կարող է առավելագույն շահույթ ստանալ», — բացատրեց նախարարը:

Դիտումների քանակը: 4606
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին