Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԻԵԴ-ի հանձնարարականները։ Այդ մասին հայտնում է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունն իր թվիթերյան միկրոբլոգից։
«Դեսպան Խաչատրյանը փոխնախարարների հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի [Բերձոր] միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի համար հանգեցնում է հումանիտար ծանր հետանքների։
Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել՝ ՄԻԵԴ-ի կողմից նշած Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցների կատարումը ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան