Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը անիմացիոն տեսահոլովակ է նկարահանել․ “Ինչպե՞ս քվեարկել ընտրությունների ժամանակ”։
Տեսահոլովակը իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։
Ըստ ԿԸՀ-ի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար համահանրապետական ցուցակներ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Դա «Իմ քայլը» դաշինքն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց»-ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։
Թողնել պատասխան