ՀՀ ԿԸՀ-ը անիմացիոն տեսահոլովակ է նկարահանել․ “Ինչպե՞ս քվեարկել ընտրությունների ժամանակ”

a909329c087a737ec7e402ccba08a1fb

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը անիմացիոն տեսահոլովակ է նկարահանել․ “Ինչպե՞ս քվեարկել ընտրությունների ժամանակ”։

Տեսահոլովակը իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ  են անցկացվելու։

Ըստ ԿԸՀ-ի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար համահանրապետական ցուցակներ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Դա «Իմ քայլը» դաշինքն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց»-ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Դիտումների քանակը: 4731
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին