ՀՀ լեզվի կոմիտեն հիշեցնում է, որ պետական լեզուն հայերենն է

28196475

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։ Այդ մասին հուլիսի 9-ին հիշեցրել է ՀՀ լեզվի կոմիտեն։

«Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից»,- այդ մասին ահազանգում է տեսչությունն իր պաշտոնական էջից, հավելելով, որ  օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կձեռնարկվի անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ հանրային հնչողություն է ստացել այն փաստը, որ հուլիսի 7-ից հասարակական անվտանգությունն ապահովելու համար առաջին անգամ Երևանի փողոցներ դուրս եկած շուրջ 700 վերապատրաստված պարեկային ծառայողների ծառայողական ավտոմեքենաների ու համազգեստի վրա գերակայում էր ոչ հայատառ գրառումները։

Դիտումների քանակը: 4391
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին