ՀՀ-ն 100%-ով համաձայն է ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգմանը

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը շատ կարևոր և օգտակար հանդիպում էր։ Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

«Արդյոք այդ հանդիպման արդյունքում կարո՞ղ եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ Այո՛, միանշանակ։ Հանդիպման ժամանակ շատ կարևոր հարցեր են հնչել։ ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա մի տարբերակ, որը փոխընդունելի կլինի։ Ինչքանո՞վ է ՀՀ քաղաքականությունը համապատասխանում սրա հետ։ Լիարժեք և 100 տոկոսով համապատասխանում է»,- նշել է Փաշինյանը` հավելելով, որ պետք է ի սկզբանե արձանագրել, որ կա ԼՂ հարցի 3 բաղադրիչ` ԼՂ հայության անվտանգություն, կարգավիճակ և անվտանգություն։ Փաշինյանը նշեց, որ հետագայում կարգավիճակ բառը, որպես այսօրվա լուծում, փորձել են մի կողմ դնել` հենց այդ տեսլականի բերումով` համաձայնելով ռուսաստանյան գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի։

Ըստ Փաշինյանի` Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում։ Խոսք էր գնում, թե բովանդակային առումով ինչքանով էր բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում ՀՀ-ի և ԼՂ-ի շահերին։

Վերջինս կարծում է, որ Սոչիում կայացած հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցերի պատասխանն էր։

Դիտումների քանակը: 4052
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին