Հայաստանը սեպտեմբերի սկզբին տվել է իր համաձայնությունը` աշխատել ՌԴ-ի կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ հիմնական սկզբունքների վրա։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։
«Հայաստանը պատրաստ է հաստատել դա Սոչիում։ Հուսով ենք՝ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,–հավելել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ ակումբի լիագումար նիստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հնարավոր տարբերակներին։
Թողնել պատասխան