Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,– նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, իբր, Հայաստանի զինված ուժերը Քարվաճառի ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը:
Թողնել պատասխան