ՀՀ ՊՆ-ն կրկին փոխվել է

Screenshot_20211115-134254_Gallery

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ մասին համապատասխան հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։

Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակել Պապիկյանին։

Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021թ. օգոստոսի 2-ին։

Դիտումների քանակը: 4256
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին