Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ և նշել, թե Սահմանադրության որ հոդվածներն են ոչ փոփոխելի։
“ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով եւ դուխով:
Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը”,- գրել է ՀՀ վարչապետը:
Թողնել պատասխան