ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հանդես եկավ հերքումով

ՀՀ ՈՒԿՐ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020 թվականին Արցախում սպիտակ ֆոսֆորի կիրառման վերաբերյալ։

«Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում կրկնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին հին սուտը: Երկու տարի առաջ մեր նախագահն ասաց, որ Ուկրաինան երբեք ոչ մի տեղ՝ այդ թվում Ադրբեջանին, ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։

Ռուսական հերթական կեղծարարությունը, ինչպես նախկինում, նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև, երկու պետությունների ժողովուրդների միջև։ Ուկրաինան եղել և մնում է բաց Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության համար»- նշված է Ուկրաինայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին օրերս բարձրաձայնել էր ԱՄՆ սենատոր, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

Դիտումների քանակը: 3811
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին